Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կլինի, երբ հարթակ բարձրանան քաղաքական ուժերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM97626-copy

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարողների թիվը միանգամից կպակասի, երբ հարթակ դուրս գան քաղաքական ուժերը։ Քաղտեխնոլոգ Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ քաղաքական ուժերը վարկաբեկված են ժողովրդի աչքի առաջ. «Բոլոր պրոցեսները ընդվզման, որոնք գնում են, ուղղակի ապականվում են տարբեր ուժերի կողմից, որոնք ժողովրդի լայն շրջանակում նեգատիվ են նայվում»։ Քաղաքացիներն այլեւս չեն ցանկանում հանդուրժել ձախողումները, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձախողված փորձեր նրանք արդեն տեսել են. «Ընդվզումը երբ սկսվեց, բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները երևացին Բաղրամյան պողոտայում, սելֆի սկսեցին անել, փի առով զբաղվել, ալյա անվտանգության պատ ստեղծել, սա արդեն ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ուժերը խնդիր ունեն, մարդ չեն կարողանում հավաքել, որովհետեւ մեր ազգը երբ զգում է ֆալշը, հիասթափվում է»։  Բաղրամյան պողոտայի երթեւկության վերականգնումից հետո ժողովրդի պայքարը տեղափոխվեց Ազատության հրապարակ։ Մասնագետների համոզմամբ՝ խնդիրը ոչ թե պայքարի տեղն է, այլ գաղափարը, որն այսօր կարծես թե չի հստակեցվում։