Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը դիմում է ծնողներին՝ երեխաներին հրավիրեք տուն (տեսանյութ)

Քաղաքականություն
9ElTRlK7czQ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգված է Բաղրամյան պողոտայում հավաքվածների ճակատագրով. «Մենք ժողովրդով ենք անհանգստացած, որ անչափահաս երեխաներ, երիտասարդներ գնում, գիշերը մնում են այնտեղ: Դիմում եմ մեր հարգարժան քաղաքացիներին, ծնողներին, որ իրենց երեխաներին հրավիրեն տուն»: Վարչապետն այսօր դատախազի օրվա առթիվ Գլխավոր դատախազությունում էր: Նա կրկին խոսեց ՀԷՑ-ում Սերժ Սարգսյանի կողմից աուդիտ անցկացնելուց եւ այդ ընթացքում քաղաքացիներին փոխհատուցելուց` նշելով, որ դա չի լինի բյուջեի հաշվին. «Թե ինչպես կլինի, երբ որոշենք, կհայտնենք: Ես ձեզնից որեւէ բան չեմ թաքցնում: Ես ձեզ նաեւ կասեմ` վարկային միջոցի հաշվին դա կլինի, թե այլ տարբերակով»: Նա նաեւ նշեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման հարց այս պահին չեն քննարկում. «Մենք հիմա աուդիտի արդյունքները կունենանք, հետո մեր որոշումների, քայլերի մասին կասենք, չենք կարող ասել` երեք-չորս ամիս հետո կլինի, թե երբ. ժամկետներ չենք ասի, ընկերությունները կասեն, որոնք զբաղվում են այդ գործով»: Լրագրողներից մեկի այն հարցին` եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը չարաշահումներ է արել, արդյոք վարչապետը կբամփի՞ նրան: «Անպայման»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: