Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծեծը այլ գործողություն է, մարդուն տանել-բերելը` այլ». Ահարոնյան (տեսանյութ)

Հասարակություն
6oHHTG39TxA

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  «Ա1+»-հետ զրույցում հերքում է տեղեկություններն այն մասին, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու գործողության ժամանակ հատուկ հրահանգ է եղել՝ չեզոքացնել լրագրողներին։ «Ոստիկանությունն այն կառույցներից է, որ պարբերաբար աշխատում է լրատվամիջոցների հետ, մշտապես աշխատում է լրատվամիջոցների հետ, ինչի՞ պիտի էդպիսի բան լինի»,- պատասխանեց նա։ Հարցին, թե ինչու էին ոստիկանները ծեծում քաղաքացիներին, Ահարոնյանը պատասխանեց. «Չեն ծեծում... եթե բերման են ենթարկում, դա արդեն բռնի գործողություն է, խնդրում եմ, բառերի, տերմինների մեջ լինենք ավելի ճշգրիտ»,- հավելեց նա։ Ստորեւ՝ բռնության ենթարկված լրագրողներից մեկի լուսանկարը siso