Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը

Քաղաքականություն
cb8c677527fc3dd949e95f7be36c8b3c

«Վարդաշեն» ՔԿՀ- ում  գտնվող՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Հացադուլը դադարեցրել է նաեւ նույն՝  խուլիգանության  հոդվածով դատապարտված Վարդան Վարդանյանը, որը միացել էր ընկերոջ պահանջին՝ նոր խուց տեղափոխվելու հետ կապված։ «Այդ պահանջը բավարարվել է դեռ նախորդ շաբաթ,այլ պահանջներ մեզ չեն ներկայացվել», - հայտնեց Գոռ Ղլեչյանը։ Հացադուլից դուրս եկած Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի առողջական վիճակը բավարար է։ Հիշեցնենք, որ 2013թ  նոյեմբերի 5-ի դեպքերից հետո 6 տարվա ազատազրման  դատապարտված Շանթ Հարությունյանը հացադուլի ընթացքում  ցանկություն էր հայտնել հանդիպել Սեյրան Օհանյանի եւ Վլադիմիր Գասպարյանի հետ՝ «պետության անվտանգության հետ կապված հարցով»։