Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուրս մեր գրպանից»-ը պահանջում է համաներում կիրառել (տեսանյութ)

Հասարակություն
durs-mer-grpanic

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր ավտոերթով Կոմիտասից շարժվեցին Ճանապարհային ոստիկանության շենք՝ իրենց պահանջները ներկայացնելու։ «Ամեն խախտում պետք է ունենա իր բալային համակարգը եւ եթե դա սպառում է վարորդը, թող կիրառվեն գրպանին դիպչելու մեխանիզմները, եթե դա էլ չի արդարացնում, զրկեն ժամանակավորապես կամ ընդմիշտ։ Միգուցե նա ընդհանրապես մեքենա վարելու իրավունք չունի»,- ասաց նախաձեռնության անդամներից Արսեն Պետրոսյանը։ ՃՈ շենքի մոտ նախաձեռնության անդամներին արդեն սպասում էին Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։ Ակցիայի մասնակիցները պահանջեցին նախկին տուգանքների մասնակի համաներման փոխարեն հայտարարել ամբողջական համաներում։ «Բնակչության մեծ մասը նույնիսկ ի վիճակի չի եղել այդ մայր գումարը մուծել, որովհետեւ վճարունակ չէ»,-ասաց Վարդան Հակոբյանը։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները խոստացան «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության առաջարկները քննարկել։ Ի դեպ, նախաձեռնությունը պատրաստվում է հունիսի 19-ին մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հրավիրված երթին։ « Այսօրվանից մենք առաջարկում ենք ոչ միայն մեր համագործակցությունը, այլ նաեւ ամբողջ փորձը եւ այն մեթոդիկան։ Վստահ եմ, որ եթե կիրառենք, արագ հարցերը կլուծվեն, մենք թույլ չենք տա ոչ միայն հոսանքի թանկացումը, այլ կարող ենք ստիպել էժանանա եւ գա նախկին գնին»,- եզրափակեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։