Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

Քաղաքականություն
19.11.10_8

Այսօր առավոտյան սպանված հայտնաբերված Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի «Սևերսկի» զորամասի զինծառայող Իվան Նովիկով սպանության գործի նախաքննությունն, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ռուսական կողմը:
Արդեն հայտնի է, որ սպանության մեջ կասկածվողը նուն ռազբաբազայի զինծառայող է: Ավելին՝ ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը լրագրողների հայտնել է, որ սպանության մեջ կասկածվող պայմանագրային զինծառայողն արդեն ձերբակալված է:
«Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն՝ սպանությունը կատարվել է կենցազայն հողի վրա, որոշ լուրերի համաձայն, սպանությանը նախորդել է վիճաբանությունը, որին հնարավոր է մասնակցած լինեն նաև այլ անձինք:
Մանրամասներն՝ այստեղ