Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Սեդրակյան. «Արդեն սկսում եք խառնել ալիքները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eb2aec8e0aba76539c54c31e80d177d5

Հանրապետականներից ոչ ոք չի ամաչում, որ բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքապետ եւ պատգամավոր են դարձնում իրենց որդիներին, փեսաներին կամ եղբայրներին. «Հանրապետականը չի ամաչում, որովհետեւ ընտրովի պաշտոններում ժողովուրդը քվեարկում է հանրապետականների թեկնածուների օգտին»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Ռուբեն Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ եւ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրն է։ Զարմանում է՝ իսկ ի՞նչ է եղել. «Եթե մարդը արժանի ա, ի՞նչ կապ ունի բարձր պաշտոնյայի տղա ա»,-նշում է ՀՀԿ խմբակցության անդամը։ Ռոբերտ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, իսկ Տարոն Մարգարյանը հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին։ Վստահ ասում է՝ թող ուրիշները դառնան քաղաքապետ կամ պատգամավոր. «Փողո՞վ են ընտրվում։ Ո՞վ ա ասում։ Հովիկ Աբրահամյանի տղան ո՞վ ա, որ ընտրվի քաղաքապետ։ Ինչի՞, շատ լավ տղա ա»,-մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը։ Վարչապետի որդու քաղաքապետ դառնալու փաստից ոգեւորված աներորդին ոչ մի սարսափելի բան չի տեսնում, որ ի վերջո այդ տղան առանց մրցակիցների դարձավ քաղաքապետ. «Զոռով մեկին բերեր ասեր՝ եկեք իմ հետ, հա՞, մրցեք»։ Իր ուրախությունը ցույց տալու համար բառեր է գտել նույնսկ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի փեսան նույնպես պատգամավոր է՝ շատ լավ է, ամոթ չէ «Չէ, խի՞ ա ամոթ»։ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի որդին մինչեւ վերջերս Աբովյանի քաղաքապետն էր, իսկ մոտ երեք ամիս առաջ դարձավ Կոտայքի մարզպետ։ Հիմա հերթը Հովիկ Աբրահամյանի որդունն է. «Վարչապետի որդի լինելուց բացի ուրիշ ի՞նչ արժանիք ուներ։ Արժանիքները ինքը նոր ա սկսում, ժամանակին ցույց կտա։ -Ձեր որդին ձեր որդին լինելուց բացի ի՞նչ արժանիքներ ուներ, որ դարձավ մարզպետ։ Իմ որդու արժանիքները... դուք կարող եք այցելել Աբովյան քաղաք եւ կգնահատեք ինքներդ։ Միգուցե նաեւ Ծառուկյանի փեսա՞ն էր, դրա համա՞ր։ -Իհարկե, ոչ»,- բացատրում է Մուրադ Գուլոյանը։ Մհեր Սեդրակյանը միակն էր, որը չէր ցանկանա, որ իր որդին Հայաստանում որեւէ պաշտոն ունենա. «Ձեր որդին կարո՞ղ ա դառնա քաղաքապետ։ -Ոչ։ Ոչ։ -Վստա՞հ եք։ Ինչու՞ եք ձեր որդու փոխարեն պատասխանում։ -Ես գիտեմ։ Թե՞ թույլ չեք տա։ Ես թույլ չեմ տա»։ Սակայն ինչու՞ պարոն Սեդրակյանը թույլ չի տա, որ որդին պաշտոնեական առաջխաղացում ունենա, մի՞ թե դրանից պատգամավորն անհարմար է զգում «Արդեն սկսում եք խառնել ալիքները»։