Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնում ենք անդունդը. Ա. Աղաբաբյանը չի բացառում, որ «Հրազդան»-ը կվաճառվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e08e072d62f2d7d9fcbadd4f77f4112e

ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի բիզնես գործերը լավ չեն, սակայն չի պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից։ Ինքը ընդունում է՝ կատակ բան չէ, սնանկացման դուռը հասցրեցին իրեն պատկանող «Հրազդան» մարզադաշտը, բայց իրեն անձամբ չեն սնանկացրել. «Հիմնարկին սնանկացրին, ինձ չէ»։ Սակայն ինչպե՞ս է պատահում, որ չեն սնանկանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին կամ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունները։ Գործարար պատգամավորը չի կարող ասել, ինքը ոչ մեկից նեղացած չէ, հատկապես Սերժ Սարգսյանից. -Ավելի շատ նեղացած չեմ, ինչքան համարում եմ... իհարկե ոչ նախագահին, նախագահին ամեն բան չի ասվում։ -Միգուցե մոտենաք դուք հայտնեք։ -Է, որտե՞ղ մոտենամ։ -Գալուստ Սահակյանի միջոցով։ -Գալուստ Սահակյանը թող իրա հարցերը լուծի։ Իշխանություններից ոչ մեկի միջամտության կարիքը պարոն Աղաբաբյանը չի զգում. «Միջամտեն, որ դատ չլինի՞։ Այսինքն, ինձ ներեն, ինչա բա՞ն եմ գողացել։ Ըտենց բան չկա, դատարանը թող որոշի»։ Հիմա մարզադաշտի ամբողջ հաշիվը կալանքի տակ է եւ պարոն Աղաբաբյանն իր աշխատողներին չի կարողանում աշխատավարձ վճարել. «Այսինքն՝ գնում ենք անդունդը»։ Ինքը շնչավոր ոչ մեկին չի մեղադրում, մեղավորը հարկային օրենքն է. «Ակտի հետ կապված օրենքը կքննարկվի դատարանում»։ «Հրազդան» մարզադաշտը վաճառելու փաստը Աշոտ Աղաբաբյանը չի բացառում. «Դե որ սնանկանամ, պտի պետական կառավարիչ գա, ստադիոնը վաճառի։ Իմիջիայլոց, արեւելյան տրիբունան կարելի է վաճառել»։