Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն հեռացրել է իր անդամին՝ վերադասի որոշումն արհամարհելու համար

Քաղաքականություն
timthumb.php_1

ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) հեռացվել է կուսակցության շարքերից։ Այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Թադեւոսյանը։ Նրա փոխանցմամբ, ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցում տեղի է ունեցել նիստ, որտեղ էլ կայացվել է նման որոշում. «Կարգապահական խնդիրներ են եղել»,- ասաց Թադեւոսյանը։ Հարցին, թե կապվա՞ծ է արդյոք Արթուր Հարությունյանի հեռացումը Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ, քանի որ ՀՀԿ-ն որոշել էր այդ ընտրություններում պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածու Վահագն Գեւորգյանին, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Այո, մենք որոշել ենք պաշտպանել Վահագն Գեւորգյանին, իսկ ըստ ներքին կանոնադրության՝ կուսակցության անդամը պարտավոր է կատարել վերադաս մարմնի կարգադրությունները»։ Այսինքն՝ նա անտեսել է վերադասի որոշումը եւ առաջադրել է իր թեկնածությո՞ւնը։ «Այո»,- կրկին հաստատեց Ռուբեն Թադեւոսյանը ։