Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան». ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
750be0ecc464430623bf3cd144a64c87

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը երկրորդ անգամ որպես դիտորդ ներկա է եղել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին։ Տպավորությունը միայն դրական է։ «Որևէ միջադեպի մեր պատվիրակությունը չի հանդիպել: Այս ընտրությունները տարբերվում էին նոր քաղաքական ուրվագծով, որը կզարգացնի ժողովրդավարությունն Արցախում»,-ասել է նա։ Տիկին Աճեմյանի տպավորությամբ՝ արցախցիները որպես տոն են ընկալում ընտրությունները և դրական է, որ այս անգամ նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը մոտ 3000-ով ավելի է եղել։ Տիկին Աճեմյանի գնահատմամբ՝ ԼՂՀ ընտրությունները կարող են լավ օրինակ լինել հենց Հայաստանի հանրապետության համար։ «Բայց ընտրությունից ընտրություն Ղարաբաղում էլ, Հայաստանում էլ առաջընթաց եմ տեսնում: Թեև օրինակ ՀՀ-ում, երբ մտնում ես ընտրատարածք, կարծես օդը լարված լինի: Ես հուսով եմ նաև, որ մարդիկ, ովքեր իրենց տեղը չեն համարի Ազգային ժողովը, հանգիստ կհեռանան»,-շեշտել է պատգամավորը։ Բայց Արցախի ընտրություններն, ըստ նրա, առաջին հերթին պետք է օրինակ լինեն Ադրբեջանի համար։ «Արտերկրից եկած դիտորդներն էլ ասացին, որ Ադրբեջանի ընտրությունների հետ համեմատելու որևէ եզր չկա, այս ընտրություններն ազատ են անցել»,-նշել է տիկին Աճեմյանը։ Այն, որ որոշ երկրներ չեն ընդունել ԼՂՀ ընտրությունները, ՀՀԿ-ական պատգամավորն այս կերպ է բացատրում. «Այդպես են կարծում, որովհետև չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Երբ մեկ անգամ գալիս են ԼՂՀ, տանում են իրենց հետ և ջերմությունը, և նաև տեսնում են իրականությունը»։ Անդրադառնալով քաղաքական-տնտեսական գործիչ Գոհար Ենոքյանի ձերբակալությանը, տիկին Աճեմյանը նշել է, որ որպես կին, որպես պատգամավոր, կարծում է, որ այդ տարիքի կինն, ով ունի նաև առողջական խնդիրներ, դատավարության ընթացքում պետք է ազատության մեջ լինի: «Բացի այդ, չեմ կարծում, որ նա կփախչի Հայաստանից»,-նշել է պատգամավորը։ Հարցին, թե ինչ է մտածում Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ձերբակալությանն ու օրեր առաջ բացթողնման մասին, տիկին Աճեմյանը շեշտել է. «Նախ ասեմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, նրանք թույլ էին տվել որոշ օրենքի խախտումներ, դրա համար էլ ձերբակալվել էին»: