Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախումներ Ստամբուլում՝ մայիսմեկյան երթի մասնակիցների ու ոստիկանների միջև. ermenihaber (տեսանյութ)

Քաղաքականություն
f554362ce546ae_554362ce546eb

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսմեկյան երթի մասնակիցները ցանկացել են մուտք գործել Թաքսիմ հրապարակ, որը նախօրոք փակված է եղել ոստիկանական պատնեշով: Կոմունիստական կուսակցության մի խումբ անդամներ Թաքսիմ հրապարակի Հանրապետության հուշակոթողին մոտ գտնվող հյուրանոցից աննկատ դուրս են եկել ու արագ մոտեցել հուշակոթողին: Հրապարակում սկսել է խառնաշփոթ ինչն էլ շարունակվել է բախումների տեսքով:Հրապարակ մտած և մտնել ցանկացող խմբերի ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կան բազմաթիվ ձերբակալվածներ: Բախումները շարունակվել են նաև դեպի Թաքսիմ հրապարակի հարարակից փողոցները` դեպի հրապարակ շարժվող խմբերի ու ոստիկանների միջև: Մանրամասներն՝ այստեղ