Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջատեր ենք միայն ճանաչման հարցում. ճանաչեն, որ ի՞նչ անեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bagrat-yesayan

Եվրոպան բարձրաձայնում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդասիրական,   այլ նաեւ քաղաքական նկատառումներով։ Թուրքիան այսօր լարված հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, իսկ նրան ճնշելու առիթը Եվրոպան բաց թողնել չէր կարող. «Բոլոր երկրները իրենց շահերն ունեն եւ իրենց քաղաքական քայլերով իրենց վերաբերմունքն են ցույց տալիս Թուրքիային։ Եվրամիության անդամ երկրների արձագանքը բնականաբար Թուրքիա- Ռուսաստան մերձեցման հետ էլ կապ ունի»,- կարծում է պատմաբան Բագրատ Եսայանը։ Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում իդեալական չեն նաեւ ԱՄՆ-ի հետ, բայց նահանգների ու Թուրքիայի շահերը չափազանց շատ են համընկնում, որպեսզի Օբաման դուրս գար Թուրքիայի դեմ ու օգտագործեր Ցեղասպանություն եզրույթը։ Անգամ այս պարագայում Հայաստանը կարող է օգտվել իրավիճակից ու դուրս գալ շահած։ Միայն թե, ըստ պատմաբանի, «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի երկրորդ մասը պետք է իրագործվի բառի բուն իմաստով. «Ինձ համար հասկանալի չէ, որ մենք պահանջատեր ենք, բայց միայն ճանաչման հարցում, ճանաչեն, որ ի՞նչ անեն»։ Քաղաքական շահը հաշվի առնելով հանդերձ՝ չպետք է մոռանալ նաեւ այն աշխատանքը, որը տարիներով արվել է՝ ազդելու համար եվրոպական հանրության մտածելակերպի վրա։ «Շատերը, ովքեր խղճի մտոք արեցին այդ քայլը կամ համամարդկային արժեքներից ելնելով, հայերի կատարած ծանուցողական աշխատանքի արդյունքում եկան այդ եզրահանգման»,- ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Ապրիլի 24-ը չնայած 100-ամյակի միջոցառումների գագաթնակետն էր, բայց մասնագետները չեն բացառում, որ Եվրոպայի ճնշումը Թուրքիայի նկատմամբ դեռ կշարունակվի։ Իսկ Թուրքիան վաղ թե ուշ կպարտավորվի առերեսվել սեփական պատմության հետ։ Ավելին՝ տեսանյութով