Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկին տարել են ոստիկանություն

Քաղաքականություն
առա-խուդավերդյան

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին այսօր առավոտյան Աշտարակի ոստիկանները հրավիրել են զրույցի՝ չմանրամասնելով, թե ինչու։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանը, պարբերաբար խոսում են Արա Խուդավերդյանի հետ, եւ նա նշում է, որ ամեն ինչ լավ է։ Հայկ Գրիգորյանի խոսքերով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները Հիմնադիր խորհրդարանի անդամներին եւ համակիրներին հրավիրում են ոստիկանություն՝ հորդորելով չմասնակցել այսօր նախատեսված հանրահավաքին։ Հիշեցնենք, որ այսօր Հիմնադիր խորհրդարանը ժամը 18:00-ին   Էրէբունի թանգարանի հարակից հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Հանրահավաքի ընթացքում զանգվածային անկարգությունների նախապատրաստման փորձի համար ապրիլի 7-ին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ Գեւորգ Սաֆարյանը։