Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայերն ու իրանցիները քիչ են տեղեկացված միմյանցից». իրանցի (տեսանյութ)

«Հայ ու իրանցի ժողովուրդներն իրար լավ չեն ճանաչում»,-վստահ է «Իրան-Հայաստան» միության տնօրեն Ռեզա Դամավանդին։ Այժմ իրենց միության հիմնական խնդիրն է երկու երկրներն ավելի մոտեցնելը։ «Եթե որևէ բան է անձին հարկավոր, ինքը դա պետք է հեռվից բերի, բայց եթե իմանա՝ հարևանն ունի, արդեն նրանից ձեռք կբերի։ Նույնն Իրանի ու Հայաստանի դեպքում է»,-շեշտում է նա։ Ասում է՝ երկու ժողովուրդները քիչ են տեղեկացված միմյանց հնարավորությունների մասին։ «Իրանում «Նավազի» անունով առաջատար բժշկական կենտրոն կա, որտեղ լյարդի փոխպատվաստման համար աշխարհի շատ երկրներից գալիս են վիրահատության։ Իսկ մեր հարևան երկրները չգիտեն այդ մասին և օգտվում են այլ երկրների բժշկական հաստատություններից։ Նման օրինակ կարելի է բերել շատ հարցերի համար»,-ասում է պարոն Դամավանդին։