Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե իշխանությունները ճիշտ աշխատեն, կշահենք

Կարևոր լուրեր Քաղաքականություն
02d20429ecebdbf1e412a8446df5b2a9

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանի ութօրյա բանակցություններից Հայաստանը կարող է օգտվել, եթե, իհարկե, իշխանությունների կողմից ճիշտ քայլեր Ձեռնարկվեն. կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ նախ անվտանգության առումով սա կարող է մեզ շատ օգնել, ինչպես նաեւ տնտեսական առումով։ «Շատ լավ հնարավորություն է ընձեռվում Հայաստանին մտնել այդ խոշոր, տնտեսական ծրագրերի մեջ, մի փոքր մասնակցությունն արդեն շատ մեծ դիվիդենտներ կարող է բերել։ Մեր արտաքին քաղաքականությունը կարող է բազմավեկտոր լինել եւ արտաքին քաղաքականությունը կարող է նպաստել Հայաստանի ընդհանուր զարգացմանը՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական, ե՛ւ սոցիալական , ե՛ւ մշակութային, ամեն առումով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ գործնական քայլերը, ցավոք սրտի, ընդդիմությանը վերապահված չէ, եւ ամեն ինչ պետք է անի իշխանությունը։ Իսկ ինչ վերաբերում է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի գործունեությանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նա բավականին փորձառու եւ գրագետ անձնավորություն է, սակայն նրա գործունեությունից էլ ոչինչ կախված չէ. «Ըստ էության, դեսպանը ամենավերջին օղակն է, եւ գործադիր իշխանությունը միայն պետք է քայլեր իրականացնի»։ Իրանի եւ միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատեւ կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք է բերվել շրջանակային պայմանավորվածություն, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման. Իրանի միջուկային ծրագիրը պետք է սահմանափակվի, իսկ պատժամիջոցները պետք է վերացվեն: Կողմերը համաձայնեցրել են շրջանակային սկզբունքները եւ մինչեւ հունիսի 30-ը պետք է աշխատեն համապարփակ համաձայնագրի տեքստի վրա եւ ստորագրեն այն: