Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանում ազատ է, բայց Իրանն ապրելու համար լավագույն երկիրն է» (տեսանյութ)

Հասարակություն
dW1Musq6-WQ

32-ամյա Լալի Ռահմանին այն հազարավոր իրանցիներից մեկն է, որը Նովրուզը նշում է Հայաստանում։ «Հայաստանը գեղեցիկ երկիր է, և մենք վայելում ենք այս ուղևորությունը։ Հարուստ պատմություն, պատմական կառույցներ ունեք»,-նշում է նա։ Իրանցի աղջկան մեր երկիրը շատ է դուր եկել, բայց ապրել այստեղ Լալին չի կամենա. «Ոչ, ոչ։ Իրանն ապրելու համար լավագույն երկիրն է»,-շեշտում է նա։ Լալիի հետ միասին եկել են նաև նրա քույրն՝ ամուսնու հետ։ Գումարի պակասից ընտանիքը չի բողոքում, բայց կարծում են, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ թանկ է։ «Այստեղի խանութներից գնումներ արել ենք, բայց թանկ է հիմնականում»,-նշում է Ալի Ռաջաբը։ Իրանցի երիտասարդները նույնպես գոհ են հայաստանյան այցելությունից։ «Երևանում ազատ է, մենք գնացել ենք պարելու, դիսկոտեկ, բար»,-պատմում է Ալի Հոսեինը։ Իսկ զվարճանքի վայրերում հասցրել են օգտվել խմիչքներից, ինչն իրենց երկրում չեն կարող անել։ Մանրամասները՝ տեսանյութում