Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Արտահանումը, ներմուծումը, արտադրությունը, բիզնեսը կրճատվել է» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի կարծիքով` այսօր ֆորսմաժորային իրավիճակ է տնտեսությունում. «Բիզնեսն ա կրճատվել, արտադրությունն ա կրճատվել, արտահանումն ա կրճատվել, ներմուծումն ա կրճատվել։ Բնական է, որ հարկերն էլ կպակասեն»,-ասում է Ալեքսան Պետրոսյանը։ Այս պատգամավորը գյուղատնտեսական ապրանքների մթերումներով զբաղվող արտադրություն ունի։ Նրա արտադրած պահածոներն ու խմիչքները հիմնականում արտահանվում են, սակայն այլեւս մրցունակ չեն. «Եվրոպայում եվրոն արժեզրկվեց 40 տոկոս, Ռուսաստանում ռուբլին արժեզրկվեց 100 տոկոս, բերեցին հայկական ապրանքներն անմրցունակ սարքեցին»։ Ի՞նչ պետք է անի մեր Ազգային Ժողովը։ Պատգամավորն ասում է, որ Ազգային Ժողովը ոչինչ անել չի կարող։ Գործ անողը կառավարությունն է, որը երկու-երեք ամսում կարող է իրավիճակ փոխել. «Պետք է ռեալ դրամը արտացոլի արտադրության կուրսը, իմ կարծիքով 800 դրամը մի դոլար է»։