«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը»` մի շարք փառատոններում (տեսանյութ)

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը առաջիկայում մասնակցելու է մի շարք փառատոնների՝ Չեխիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է ժապավենի պրոդյուսեր Արմեն Շահբազյանը:

Հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին: