Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական աշխարհի ներկայացուցիչները Հայաստանում ապահով են զգում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
xtfU8gszy0c

Մեկ շաբաթվա ընթացքում գրանցված մեծ թվով սպանություններն ու դանակահարությունները տհաճ զգացողություններ են առաջացրել ՀՀ քաղաքացիների մոտ։ Քրեական աշխարհը Հայաստանում միշտ է աշխույժ եղել. իրավապաշտպանն այս ամենը կապում է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի հետ։ Քրեական աշխարհի ներկայացուցիչները Հայաստանում ապահով են զգում, քանի որ ոստիկանությունը նրանց հետապնդելու փոխարեն, ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների դեմ է պայքարում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ հայաստանյան քրեական աշխարհը վերահսկվում է Ռուսաստանից։ Այս ակտիվացումը եւս մեկ քայլ է՝ հնազանդեցնելու մեր երկիրը։ Իրավապաշտպանները մտահոգություն ունեն, որ իշխանությունները ոչ միայն չեն ուզում, այլ նաեւ ի վիճակի չեն պայքարել քրեական աշխարհի դեմ։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցնում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը. դիտեք տեսանյութը