Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը` Նուբարաշենի կրակոցների մասին. ամենաթողության հետեւանք է (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցները երկրում տիրող ամենաթողության հետեւանք է։ «Անկախ նրանից, թե աղբյուրը որն է եւ մեղավորը ով է, կա անմեղության կանխավարկած, բայց դա արտացոլանքն է այսօրվա անարդար, ոչ լեգիտիմ իրավիճակի։ Չեմ ուզում մտածել, որ դա արտացոլում է ռուսաստանյան վերջին սպանությունը, բայց վտանգը կա։ Վտանգը կա, որ եթե լուծում չտրվի ժողովրդի պահանջներին եւ իրավունքներին, սա կշարունակվի»,- Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ մենք արդարություն ենք պահանջում։ Հիշեցնենք, որ երեկ արձակված կրակոցների հետեւանքով 3 անձ էր մահացել։ Նրանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով։ Մյուս սպանվածը Մեսրոպ Մելիքյանն է՝ «Մանումենտցի Մոսո» մականունով։ Գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Հարուցվել է քրեական գործ սպանության եւ ապօրինի կերպով հրազեն կրելու համար։