Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փոխանակ պայքարեն սովի դեմ, սովածների դեմ են պայքարում » (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-man

ՀՀ-ում անիշխանություն է` կա մահակ եւ կա մահակին թելադրող անձ: Կարծում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը: Քանի որ ԱԺ քառօրյային դեռ շատ ժամանակ կա, ՀԱԿ-ն իր հերթական նիստի ժամանակ հիմնականում քննարկել է ԱԺ-ից դուրս տեղի ունեցող բռնարարքները: Արամ Մանուկյանին վրդովեցրել էր թխվածքաբլիթ գողացողի եւ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողությունները. «Փոխանակ այս մարդիկ պայքարեն սովի դեմ, սովածների դեմ են պայքարում, փոխանակ պայքարեն սպանությունները քչացնելու, այլ պայքարում են սպանվածների ծնողների դեմ: Սա խայտառակություն է: Փոխանակ պայքարեն ահաբեկիչների, հանցագործների դեմ, պայքարում են այն մարդկանց դեմ, ում նկատմամբ կիրառվում է այդ հանցագործությունը: Սա խելագարություն է, այսպիսի բան երբեւէ չի եղել»: Արդյոք ՀԱԿ-ը եւս կմիանա եռյակի իր գործընկերոջը` ԲՀԿ-ին, որը քննարկում է ԱԺ նիստերը բոյկոտելու հարցը` մինչեւ կպատժվեն իրենց քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի ծեծի մեղավորները. «Չունենք դեռ որոշում, քննարկումները դեռ կլինեն: Ես կարծում եմ` դա պետք է մի քիչ ընդհանրական լինի, քանի որ միայն այդ դեպքին չի վերաբերում. այն, ինչ ես ասում եմ` համակարգ է»: Իսկ համակարգը, ըստ Արամ Մանուկյանի, խորը ճգնաժամի մեջ է: Ըստ նրա` հիմա առավել, քան երբեւէ, հրատապ է դարձել իրենց խմբակցության ներկայացրած Կառավարման ճգնաժամի մասին արտահերթ քննարկումը, որը դեռ նախորդ տարվանից ԱԺ կողմից հետաձգվում է: