Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրեն ու երեխային հրդեհած կինը մահացել է

Հասարակություն
hrdeh

Նոր Նորքում փետրվարի 9-ին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանն այս գիշեր մահացել է: Այս մասին հայտնել է «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը՝  նշելով, որ հիվանդը այդպես էլ շոկային վիճակից դուրս չի եկել, վերքերը կյանքի հետ համատեղելի չեն եղել, մարմնի 70 տոկոսը այրված է եղել: Հիշեցնենք, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին: Հրդեհից տուժել է նաեւ 9-ամյա երեխան, որի առողջական վիճակը բավարար է։