Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմում հաղթողը չի կարող ողբացող մնալ (տեսանյութ)

Քաղաքականություն
KCA0zooPN9I

Հայ ժողովուրդը ցեղասպանությունից դասեր է քաղել։ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը չի կիսում այն տեսակետը, թե մենք 100 տարի անց էլ շարունակում ենք մնալ ողբացող ազգ։ «Այն փաստը,որ մենք 90 ականների սկզբին զենքով մեր հայրենիքը պաշտպանեցինք,հետո էլ ազատագրեցինք հայրենիքի բռնազավթված մի կտորը Արեւելքում։ Մենք հաղթանակած ժողովուրդ ենք, ունենք հաղթանակած բանակ»,- նշում է Աշոտ Մելքոնյանը։ 100 տարի անց դեռ չկա համոզմունք, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիային պարտադրել կարող էր ՀՀ իշխանությունն իր գործունեությամբ, մինչդեռ ՝ մեր իշխանության որդեգրած քաղաքականությունը այդ առումով թույլ է։ «Սա փակուղի տանող քաղաքականություն է, հուսով եմ ուշ թե շուտ Հայաստանում կձեւավորվի այնպիսի մի իշխանություն,որը կլինի ձեւավորված ժողովրդի կողմից եւ կընտրի այս արդյունավետ ճանապարհը»,- հիշեցնում է անկախ փորձագետ Վիգեն Խաչատրյանը։ Ցեղասպանության 100-ամյակը նշելիս՝ չպետք է մոռանալ, որ մեր գերագույն խնդիրը հայապահպանությունն է։ «Այսօր ամենամեծ հայրենասիրությունը շատ երեխաներ ունենալն է եւ այդ ուղղությամբ աշխատելը»,- խորհուրդ է տալիս սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ի դեպ, սոցիալական ցանցերում ակտիվ քարոզարշավ է. կոչ է արվում, որ  ի հիշատակ Եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերի յուրաքանչյուր զույգ այս տարի լույս աշխարհ բերի եւս մեկ երեխա։