Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները աշխատավարձ են ստացել

Հասարակություն
nairit1

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ են ստացել՝ 2014 թ դեկտեմբերինը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաները չեն դադարելու։ Փետրվարի 6-ից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից 1700-ի հետ նոր պայմանագրեր չեն կնքվելու եւ նրանք համալրելու են գործազուրկների շարքերը։ Իսկ պայմանագրերը լուծարելուց առաջ նրանք պահանջում են իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը։ Նաիրիտցիների բողոքի հերթական ակցիան տեղի կունենա վաղը՝ նախագահական նստավայրի դիմաց։