Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիք Իշխանյանը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Քաղաքականություն
borr

Ազատության հրապարակում բերման ենթարկվածներից մեկը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է: Նա այս պահին Կենտրոնի ոստիկանությունում է:  «Ա1+»-ի հետ զրույցում նա հայտնեց , որ չգիտի ինչու են իրեն բերման ենթարկել: Թե  քանի հոգի է բերման ենթարկվել, նա չգիտի, տեսել է մոտ ութ հոգու: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտնել էր, թե կասկածել են քաղաքացիների մոտ զենք-զինամթերք կա, որով պատրաստվում են զանգվածային անկարգություն անել: Ավետիք Իշխանյանն արձագանքեց այսպես`  ինձ մո՞տ, հետաքրքիր է։