Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախահարձակ լինելու մասին հրամանը ոգեւորել է նաեւ մեր համաքաղաքացիներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM70236-copy

2015թ-ի առաջին հրամանով՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարգադրել է՝ այսուհետ մեր բանակը պետք է նախահարձակ լինի, այլ ոչ թե պաշտպանվի, ամրապնդի մեր դիրքերը ու վախեցնի հակառակորդին։ «Ես՝ որպես բանակից որոշ տեղեկություններ ունեցող մարդ, լավ եմ գնահատում դա, հիշո՞ւմ եք, որ օգոստոսին չէինք պատասխանում, թշնամին ավելի էր լկտիանում, դիվերսիոն գործողությունների էր դիմում, եւ բավական էր մի հուժկու պատասխան, եւ դադարեցին»,- մեկնաբանում է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ Նախահարձակ ասելով նկատի է առնվում փաստը, երբ հայկական կողմը հստակ տեղեկություն ունի հակառակորդի դիվերսիայի մասին։ Մեր կողմի լռությունը Ադրբեջանին առիթ է տալիս մտածելու, թե մենք թույլ ենք. «Վախվորած պատասխան տալը հարիր չէ մեր բանակին, մենք հաղթած ենք, եւ մեր սպան ու զինվորը այսօր էլ ավելի լավն են, քան իրենք»։ Այնպես չէ, որ հայոց բանակը ցույց չի տվել իր ուժը, բայց նաեւ հստակ է՝ Հայաստանը ընտրել է ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ տարբերակը։ Սեյրան Օհանյանի հրամանը ոգեւորել է նաեւ մեր համաքաղաքացիներին։ Հարցումները՝ ստորեւ ներկայացվող տեսանյութում։