Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ծաղրանկարիչները հաշվի են առնում Հայաստանի դիրքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
index

Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքը ոչ միայն դաժան ահաբեկչություն էր, այլեւ խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն։ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթը ծաղրանկարի միջոցով էր վեր  հանում խնդիրները։ Ծաղրանկարիչ Արզոն արդեն 20 տարի է՝ ինչ մատիտով է պայքարում անցանկալի երեւույթների դեմ։ Գրեթե բոլոր քաղաքական գործիչներին իր նկարներում պատկերել է, բայց երբեք սպառնալիքներ իր հասցեին չի ստացել։ «7 օր» ինտերնետային լրատվամիջոցը պարբերաբար ծաղրանկարներ է ներկայացնում՝ հիմնականում ներքաղաքական թեմայով։ Հայաստանում լրատվամիջոցները ունեն չգրված բարոյական նորմեր, որոնք փորձում են չխախտել։ Բարոյականության սահմաններ է իր համար առանձնացրել նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը։ Այստեղ հատկապես հաշվի են առնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը նշում է. «Օրինակ՝ մեր մոտ ես չեմ պատկերացնում, որ մեկը Մուհամմեդի ծաղրանկար կանի՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանը, մեր հարեւաններին։ Գուցե արգելված չէ, բայց դու հասկանում ես, որ կարող է տհաճ հետեւանքներ ունենալ ու ինքնըստինքյան զսպում ես քեզ» Մանրամասները՝ տեսանյութում