Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա ՌԴ դեսպանատան մոտ. ՌԴ-ն բացատրություն պետք է տա (տեսանյութ)

Քաղաքականություն
10912619_799760726727993_274739587_n

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է՝  ՌԴ–ն պետք է պաշտոնապես բացատրություն տա ՀՀ–ում ռուս սահմանապահի ոճրագործության համար: «Պահանջում ենք, որ ՌԴ-ն պաշտոնապես բացատրություն տա մեզ` ՀՀ քաղաքացիներիս առ այն, թե ինչպես է պատահել, որ նման մարդը, որը կասկածվում է անմարդկային ոճրագործության մեջ, ծառայում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասում: Եվ պահանջում ենք ՌԴ նախագահից, որ նա ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ որպես ռուսական զորքերի գերագույն հրամանատար, եւ հեռացնի ռուսական բազան Հայաստանից»,-նշվում է ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հեռացում։ 10921694_799761716727894_45146712_n