Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսների հետ խաղեր տալ չի կարելի. Ս. Սարոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
1ac089c2c918eb753e9658a53ba0ab64

«Կինս էլ բիզնեսով չի զբաղվում, էլ ոչ մի բիզնեսով չենք զբաղվում վսյո, պալիտիկայով ենք զբաղվում»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը։ Նախկին գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքական բազում մտքեր ունի Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի օգուտների մասին. «Մենք լիքը շահեր ունենք»: Թե ինչու է իր վատ տնտեսությունը Հայաստանը կապում հատկապես տնտեսական խորը ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանի հետ, քաղաքական գործիչն առանձնապես սարսափելի չհամարեց. «Սաղ տեղերն ա կրիզիս, մենակ մեր մոտ չի»։ Պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանն ավելի համապարփակ է նայում նոր միությանը: Այն Հայաստանին ոչնչով չի սպառնում. «Էս որտեղի՞ց եք վերցրել, որ եթե մենք մտնենք էս տամոժնի սայուզ, մեր անկախությունը կվերանա: Այսինքն, Ղազախստանինը վերացավ, Բելառուսիան վերացավ, մենք էլ մեզի կոտորու՞մ ենք»: Պարոն Սարոյանը զգուշացնում է չանդամագրվելու հետեւանքների մասին` ռուսների հետ խաղեր տալ չի կարելի. «Գիտե՞ս ինչքան հայ ունենք էսօր Ռուսաստանում աշխատող: Մենակ էն, որ վերցնում դեպորտ են անում: Էտի քիչ չի՞, որ մեր ժողովուրդն էթա, էնտեղ հանգիստ խղճով աշխատի»: ԵՏՄ-ի օգտին Մհեր Սեդրակյանի փաստարկներն ավելի ծանրակշիռ են` մեզ կուտեն, եթե մենք ռուսների հետ չեղանք. «Մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին մեկը պետք ա լինի` պարսիկը, թուրքը, ռուսը: Լավ չի՞ ռուսի, ոնց որ ասած, իշխանության տակ լինի»: Ռուսը, ըստ պարոն Սեդրակյանի, խորը արմատներ ունի մեր անկախության առաջին տարիների եւ ղարաբաղյան ազատամարտի մեջ` հո մեն-մենակ չհաղթեցի՞նք ադրբեջանցիներին. «Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ, ո՞նց էինք Ղարաբաղը պահում»: Ստեփան Դեմիրճյանը համաձայն է` անդամակցելով ԵՏՄ-ին, մենք անվտանգության հարց ենք լուծում. «Այն անվտանգության համակարգը, որի մեջ մտնում է Հայաստանը, այսօր այլընտրանք չունի»: Սակայն խմբակցությունների մեծ մասը Ազգային Ժողով է եկել եվրոինտեգրացիայի խոստումով, ինչու՞ ԵՏՄ-ին միանալու հարցը հանրաքվեի չի դրվում։ Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ «Մենք կստանայինք բարձր արդյունք, ես համոզված եմ, կողմ արդյունք»: