Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երեխաները, ի նշան բողոքի, այրեցին իրենց իսկ նկարները (տեսանյութ)

Գեղագիտության ազգային կենտրոնի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչյա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին հեռացվել է աշխատանքից։ Հեռացման որոշման հիմքում տնօրեն Լեւոն Իգիթյանը դրել է այն, որ վերջինս բացակայել է աշխատանքից եւ դասեր չի անցկացրել։ Սակայն Հրաչյա Համբարձումյանը համոզված է՝ դա կապված է իր սկսած պայքարի հետ։ Վերջինս հրաժարվել էր լքել Սարյան 27 հասցեում գտնվող տարածքը, որտեղ դասեր էր անցկացնում։ «Հեռացնելով աշխատանքից՝ փորձեցին ազատվել այս խնդրից»,- ասաց երիտասարդ քանդակագործը։