A
A
Յուրաքանչյուր շաբաթ քաղցկեղի 20 դեպք է գրանցվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհում յուրաքանչյուր 13-14-րդ կին հիվանդ է քաղցկեղով. այս մասին է ահազանգում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ «Յուրաքանչյուր շաբաթ մեր կենտրոնում քաղցկեղի մոտ 20 դեպք է հայտնաբերվում։ Տարվա ընթացքում մեր կենտրոնում արդեն 542 դեպք ենք գրանցել, հուսանք թիվը մինչև տարեվերջ չի մեծանա»,-նշեց նա։ Տիկին Հակոբյանը թեև ցավով է նկատում, որ մեզ մոտ դեռ ամբողջությամբ չի ձևավորվել բժիշկի գնալու մշակույթը, բայց նախորդ տարիների հետ համեմատած առաջընթաց կա. «Մենք 4300 դեպք ունենք, երբ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում և բուժվել»։