Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշտանգումների հաջորդ զոհը կարող է լինել Ադրբեջանը (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը շեշտում է, որ մեզ պետք է հետաքրքրի Ադրբեջանի դերակատարությունը ՝ ԼՂՀ-ում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարության կապակցությամբ։ Բանն այն է, հակառակորդը այսօր ամենուր ներկայացնում է, թե երկու ադրբեջանցի հիմա դատվում են իրենց հողում՝ այդ տարածքը գրաված անջատողականների կողմից, իսկ դա միջազգային նորմերի խախտում է, ուստի անպատիժ չպետք է մնա: «Այսինքն` նրանք փորձում են ներկայացնել, որ ԼՂՀ-ն նրանց համար ազատ գոտի է և ցանկացած պահի իրենք կարող են մուտքուելք ունենալ այդ տարածք: Իսկ մեր արձագանքը այս ամեն ինչին այն է, որ ասում ենք, թե սա նորմալ երևույթ է, և նրանց նման հայտարարությունները նորություն չեն մեզ համար»,-ասաց Սարգիս Ասատրյանը: Վերջինս նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ նախագահների վերջին հանդիպումից հետո գնահատականները ավելի մեղմ էին, կամ, կարելի է ասել, զսպված: Այս անգամ թե՛ հայկական ԶԼՄ-ների, թե՛ նույնիսկ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից խոսակցությունները, քննարկումները բավականին թույլ էին ու պասիվ: Ադրբեջանագետը անդրադարձավ նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ շեշտելով, որ այդ խմբավորման հաջորդ թիրախը կարող է լինել հենց Ադրբեջանը, և դա վախեցնող հանգամանք է Ալիևի համար: Ըստ բանախոսի՝ դա կարող է լինել իրական ընդդիմություն՝ ընդդեմ ալիևյան վարչախմբի: «Ամենակարևոր վտանգն այն է, որ նրանք անկանխատեսելի են, չես կարող ասել, թե նրանց հաջորդ քայլը որն է լինելու: Շատ հեշտությամբ մարդկանց գլուխներ են կտրում, խեղդում են նրանց, կամ այլ բռնություններ են գործադրում՝ մարդկանց պահելով ահուսարսափի մեջ»,-նշեց փորձագետը, ով նաև համոզված է, որ դա անկանխատեսելի կերպով կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա: «Եթե Ալիևի հետ գոնե կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ, քննարկել իրավիճակը , ապա «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ դա պարզապես բացառված է, որովհետև չգիտես, թե որն է լինելու նրանց հաջորդ քայլը»: