Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ չեն նվազում բնակարանների գները (տեսանյութ)

«Վաճառվում է» ցուցանակը այսօր Հայաստանում կարելի հանդիպել գրեթե ամեն քայլափոխի։ Սակայն այն շինության վրա կարող է մնալ ամիսներով։ Այս ամենը նշանակում է, որ անշարժ գույք վաճառողները շատացել են, իսկ գնորդները, հակառակը, նվազել։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները նույնպես ցույց են տալիս առքուվաճառքի ծավալները նվազել են։ 2014 թվականի սեպտեմբերին, օգոստոսի հետ համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13,5 տոկոսով, իսկ անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ 3,4 տոկոսով։ Ըստ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի՝ մոտ 800,000 տուն-տնտեսություն կա Հայաստանում։ Գործարքների թիվը չնչին է սրա համեմատ։