Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողին խոչընդոտելու փաստով Քր. գործ. դատախազի որոշումը

Կարևոր լուրեր Հասարակություն
hakaharvac_1

ՀՀ գլխավոր դատախազն՝ ուսումնասիրելով <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և <<Հետք.am>> լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերը և ստուգելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի սեպտեմբերի 22-ի որոշման օրինականությունը, որոշում է կայացրել՝ 1.Վերացնել <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և <<Հետք.am>> լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը և վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ /Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը 1.Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով/: 2. Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունըլ Հիշեցնենք, որ «Ա1+»-ը եւս բողոքարկել է ՀՔԾ որոշումը։