Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկել ենք մեր հողերը գրավելու». 2 երեւանցի հասել են Թուրքիայի սահման (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sahman

Հայկական ռեստորան՝ թուրքական մզկիթի դիմաց: Երկու երևանցի վրաց-թուրքական սահմանի մոտ՝ Սարփի քաղաքում, իրականություն են դարձրել պապերի երազանքը. «Մենք մանրից եկել ենք մեր հողերը գրավենք»: 64 քմ տարածքի վրա նրանք սեփական ձեռքերով կառուցել են «Արարատ» ռեստորանը: Ավանդական խորովածից մինչև Արցախի թթի օղի: Լողափնյա ռեստորանում առաջարկվող տեսականին ավելի քան հայկական է, սակայն հաստատված մենյու «Արարատ»-ում չկա. «Մենյուն մեր մոտ բանավոր էր, զապիս էինք արել մի հատ վրացի աղջկա գլխի մեջ՝ ինքը հրամցնում էր»: Հայկական ուտեստների համն ու պատրաստման եղանակը զարմացրել են նաև վրաց ժողովրդին. «Խորոված ես անում՝ զարմանում են, յադեռնի ֆիզիկայա ապե, մանղալի վրա զարմանում են»: «Արարատ» անվան հետ կապված խնդրի սեփականատերերը երբեք չեն բախվել: Համեղ ուտելիքներից օգտվել են նույնիսկ թուրքերը: Երբ թուրքական կողմից լսվում է նամազը, երեւանցի տղաները արագորեն գործի են անցնում։ Մանրամասները՝ տեսանյութում