Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ դաշնակից է պետք. Նոր սպառնալիք (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik-Sjaqaryanc

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը չի բացառում,որ իսլամիստ ահաբեկիչները կներխուժեն Կովկաս. «Նրանց նպատակն է Մերձավոր Արևելքը մաքրել ոչ սունի մահմեդականներից և ինչպես իրենք ենք հայտարարել՝ ստեղծել խալիֆայություն։ Մեծ է մտավախությունը, որ նրանք կշարժվեն Կովկաս և դա կանեն Թուրքիայի տարածքով, և վտանգավոր առաջին գծում կհայտնվենք մենք»,-մեկնաբանում է նա։ Քաղաքագետը նկատում է, որ ահաբեկիչները սովորական վարձկաններ են և գումարի դիմաց ցանկացած տարածքում պատրաստ կլինեն կռվել։ Պարոն Շաքարյանը գտնում է, որ նման սպառնալիքի դեպքում մենք պետք է շտապենք տարածաշրջանում մեզ դաշնակից գտնել. «Մեզ պետք է այնպիսի դաշնակից, ով շահագրգռված կլինի, որ իսլամիստները չհայտնվեն մեր տարածաշրջանում,իսկ մեր սահմանակից պետություններից միայն Իրանն է պետական մակարդակով հայտարարել, որ ամեն կերպ խոչընդոտելու է ահաբեկիչների գործողություններին»։ Քաղաքագետի կարծիքով՝ աշխարհը պետք է սթափվի, որովհետև այդ ահաբեկչական խումբը զբաղված է միայն մարդասպանությամբ և ցեղասպանությամբ. «Վերջերս Իրանի հետախուզական գործակալությունը հայատարարեց, որ ըստ իրենց բացահայտման՝  իսլամիստ ահաբեկիչների առաջնորդը  Իսրայելի Մոսադի գործակալներից մեկն  է, և աշխարհի գերտերությունները  պետք է նստեն ու  իսրայելցիներից պատասխան պահանջեն, որոշեն, թե ինչպես են կանխելու ահաբեկիչների առաջխաղացումը»։