Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հարմարավետ գրադարաններ՝ միայն Երեւանում (տեսանյութ)

Վերջին 7 տարիների ընթացքում հայ երեխաների մոտ հետաքրքրությունը դեպի գիրքը մեծացել է. երեխաներն օգտվում են ոչ միայն գրքից, այլ նաեւ դրա էլեկտրոնային տարբերակներից։ Այս մասին այսօր հայտնեց Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային-մանկական գրադարանի փոխտնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը։ Նրա խոսքով, սակայն, խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի միայն սահմանափակ քանակությամբ գրադարաններ են կարողանում պատշաճ սպասարկել ընթերցողներին։ «Ցավոք, ինքնակառավարման մարմիններին ենթակա գրադարանները ոչ բարվոք վիճակում են։ Հիմնականում մարզերի մասին է խոսքը։ Հարմարավետ պայմաններ, լավ ֆոնդ, տեխնիկապես հագեցված, դրանք հիմնականում գտնվում են Երեւանում՝ Ազգային, Խնկո Ապոր, Երաժշտագիտական եւ Իսահակյանի գրադարանները»,- նշեց գրադարանի փոխտնօրենը։