Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարտեզագետը դժգոհ է հայ դիվանագետներից

Քաղաքականություն
qartez

Այսօր քարտեզների միջազգային օրն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս թեմայով խոսեց քարտեզագետ, մի շարք գրքերի հեղինակ Ռուբեն Գալիչյանը։ Նա ուշադրություն է հրավիրում հետեւյալ փաստերի վրա. «Պետք է նշել, որ այսօր մեր հարևան Ադրբեջանը, որը հնագույն քարտեզներում երևում է, որպես Պարսկաստանի նահանգներից մեկը, այսօր ստեղծում է այնպիսի քարտեզներ, որոնք ներկայացնում են Պարսկաստանի մի մասը, որպես Ադրբեջան, իսկ ադրբեջանցի պաշտոնյաները ամեն անգամ Հայաստանին ներկայացնում են որպես 19-րդ դարում ձևավորված պետություն»։ Քարտեզագետը դժգոհ է հայ դիվանագետներից, որոնք արժանի հակահարված չեն տալիս, իսկ արդյունքում աշխարհը սխալ տպավորություն է ստանում. «Թող նրանք ներկայացնեն մեր հնագույն քարտեզները և ապացուցեն աշխարհին, որ Հայաստանը հնագույն երկիր է»։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, Ռուբեն Գալիչյանը նշեց, որ դեռևս Անանիա Շիրակացու աշխարհացույցի մեջ է նշված Արցախը, իսկ 15-րդ դարից արդեն նշվում է որպես Ղարաբաղ։