Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷԿ-երը գյուղերի չորացման պատճառ դարձան (տեսանյութ)

Հասարակություն
ff9ef32fd8a8ebd5d52623e53ea348f8

7 տարվա պայքարից հետո կառավարությունը հաշմանդամություն ունեցող օդաչուներին խոստացել է լուծել նրանց խնդիրը՝ վճարել նրանց հասանելիք թոշակները: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտնել է, թե 69 հաշմանդամ օդաչուների 7 տարվա թոշակները կվճարեն Սևանում «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող հողերի հաշվին. «Դավիթ Հարությունյանը կարճ ճանապարհ գտնելով որոշեց զբաղվել հողերի վաճառքով, որպեսզի գումար տա զոհվածների ընտանիքներին կամ հաշմանդամ օդաչուներին». – ասաց 40 տարվա հրամանատար, օդաչու Սեյրան Սարգսյանը։ Թեև կառավարությունը խոստացել է խնդիրը լուծել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն սա բավարար երաշխիք չէ, որպեսզի հաշմանդամ օդաչուներն այսօր կառավարության շենքի մոտ չշարունակեին իրենց բողոքի ակցիաները։ Նրանցից օդանավի հրամանատար Միքայել Անդրեասյանը չի հավատում որևէ մեկին, կարծում է, որ կառավարությունն ու ընդհանրապես իշխանություններն իրենց մասին նույնիսկ մտածելու ցանկություն չունեն. «Այս երկրում ամեն ինչ աննպատակ է, առաջին հերթին ոչ թե դեպուտատների աշխատավարձը պետք է բարձրացնեին, այլ այս ժողովրդի մասին մտածեին»։ Այսօր կառավարության շենքի մոտ էին նաեւ Արագածոտն մարզի Ավան գյուղի բնակիչները: Նրանք եկել էին  անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղեկացնելու, որ իրենց, ինչպես նաեւ հարեւան 5 համայնքները չորացել են՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով.«Ամբերդ ձորում 2 ՀԷԿ-երի կառուցման հիման վրա ջուր չկա, այդ ՀԷԿ-ն, որ աշխատում են, ջուրը մեզ մոտ քիչ է գալիս», - մեզ հետ զրույցում ասաց Ավան համայնքի սպառողական կոոպերատիվի նախագահ Ռոբերտ Հարությունյանը։   Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց: