A
A
Սևանի ձկնային պաշարները շարունակում են պակասել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեւանում ձկնապաշարները շարունակում են պակասել: Այս մասին այսօր ահազանգեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` խոսելով Սևանա լճի ձկնային պաշարների ներկա վիճակի մասին: Նրա հավաստմամբ՝ Սևանում սիգի պաշարներն ավելացել են. «Այդ ձկնատեսակի ձվադրումը սկսվել է, սակայն ձկնատեսակի աճի տվյալները պարզ կլինեն դեկտեմբերին»: ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրենը նշեց, որ լճում ձկնատեսակների հսկողությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Ըստ նրա՝ շարունակվում են որսագողության դեպքերը. «Շուկաներում մենք այսօր վաճառքում տեսնում ենք սիգ, կողակ տեսակի ձկներ, որոնց որսն օրենքով արգելված է», - փաստեց Գաբրիելյանը: