Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են ԼՂՀ մտել ադրբեջանցի դիվերսանտները

Քաղաքականություն
diversant-1

Փորձագետ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ ձերբակալված ադրբեջանցի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և ոչնչացված երրորդ անհայտ անձը Արցախ մուտք գործած լինեն ոչ թե պետական սահմանն ապօրինի հատելով, այլ օրինակական ճանապարհով, ասենք՝ Բագրատաշենի սահմանային անցակետով։ Նա հավանական է համարում այն, որ դիվերսանտները լավ պատրաստված են եղել և կեղծ անձնագրեր են ունեցել։ Պարոն Սաֆարյանը ասում է, որ ադրբեջանցիները որպես կանոն ձևանում են խուլ և համր ու կեղծ անձնագրերով մուտք գործում Հայաստան. «Շուրջ երկու տարի առաջ Տավուշի մարզում այդպիսի ադրբեջանցիներ են արձանագրվել, նրանք ձևացել են խուլ և համր ու նասկիներ են վաճառել»։ Պարոն Սաֆարյանի խոսքով՝ ձերբակալված ադրբեջանցիները կարևոր նշանակություն ունեն ԼՂՀ ԱԱԾ-ի համար. «Նրանք երկուսը, կամ էլ թեկուզ մեկը անգնահատելի գանձ են պարզելու այն խողովակները, որոնցով ադրբեջանցիները ներթափանցում են Հայաստան»։ Փորձագետի խոսքերով՝ պատվեր ունենալով ադրբեջանցիները ԼՂՀ-ում իրականացրել են նաև դիվերսիոն գործողություններ. «Եթե նախկինում նրանք պարզապես կատարում էին հետախուզական գործողություններ, ապա այս անգամ հստակ դիվերսիա էին անում՝ առևանգելով Արցախի քաղաքացու, բացի այդ, իրականացրել են անասնագողություններ։ Անգամ հետագայում, եթե խմբին հաջողվեր հատել սահմանը, հնարավոր չէր լինի ապացուցել, որ դրանք կապված են ադրբեջանցիների հետ»,- եզրահանգեց պարոն Ստեփանյանը։