Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը կտրել է երակները

Հասարակություն
0b77fdbbd28470c124a59664a9bee034

Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վնասել է ինքն իրեն` կտրելով երակները: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղալեչյանը` մինչ այդ ցմահ դատապարտյալն անօրինական պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին, այդ թվում` բժիշկներին, որպեսզի իրեն հասանելիք դեղամիջոցների քանակից ավելին ստանա: «Պահանջը չկատարելուց հետո Հարություն Խաչատրյանն ինքնավնասում է արել, այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ` թեւերի վնասված տեղերը մշակել են: Հիմա նրա վիճակը նորմալ է: Սկզբում տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ բժշկական օգնություն են ցույց տվել ու հետ բերել «Նուբարաշեն»,-«Ա1+»-ին ասաց Գոռ Ղլեչյանը։ Նա նշեց, որ ցմահ դատապարտյալը չի պատճառաբանել, թե ինչու է սովորականից շատ դեղորայք պահանջել: «Ծառայողական քննություն կանցկացվի ու կպարզվի»,- հայտնեց նա։