Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայաստան մարդ չմնաց, ո՞վ առնի» (տեսանյութ)

Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչ Ռաֆիկ Սողոմոնյանը ձմերուկ է մշակել և կրակն ընկել։ Ստացած բերքը գյուղացին մի կերպ է վաճառում։ Ասում է՝ բերքը լավն է, գինը՝ մատչելի, միայն թե գնորդ չկա. «Առնող չկա, լրիվ փախան Ռուսաստան, Հայաստան մարդ չի մնացել, ո՞վ առնի», - ավելացնում է Հայանիստ համայնքի բնակիչը։ Նա նաև ասում է, որ հնարավորության դեպքում ինքը ևս կարտագաղթի. «Ստեղ ոչ մի լավ բան չկա՝ հեսա չարչարվել եմ, որ մի երկու կոպեկ առնեմ, բայց չի ծախվում, չգիտեմ էդքան ներդրած ծախսերս ո՞նց պետք ա հանեմ», - նշում է գյուղացին։ Հողագործի խոսքով՝ այսօր գյուղացու ամենամեծ խնդիրը բերքի իրացումն է։ Նա նկատում է. եթե մեր երկրում մթերման համակարգ գործեր, գյուղացու գործը հեշտ կլիներ. «Եթե համապատասխան գործարան լիներ՝ ձմերուկը հանձնեինք, լավ կլիներ, ոչ թե կգայի ստեղ կնստեի հատ- հատ կծախեի», - դժգոհում է ձմերուկի մշակությամբ զբաղվող գյուղացին։