Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

««Ընդվզում»-ը խելքի կբերի երկիրը» (տեսանյութ)

Նորաթուխ «Ընդվզում» շարժման ղեկավար Կարեն Թումանյանը այս պահին հասարակական ընդվզման օջախ է համարում էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ բողոքը։ Պարոն Թումանյանը վստահ է, որ ներկայումս քաղաքացիական նախաձեռնություններն են եղանակ փոխում երկրում. «Մեր երկրում իշխանական ամենաթողությունը հասնում է գագաթնակետին։ Հարկավոր են համակարգային փոփոխություններ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց պարոն Թումանյանը։ Ուստի նա իր համակիրների հետ ստեղծել է «Ընդվզում» քաղաքացիական շարժումը, որի նպատակն է պայքարել համակարգային փոփոխության համար, թեև սկզբի համար շարժման անդամները կբավարարվեն միայն հուլիսի 18-ին ՕԵԿ-ի հանրահավաքին մասնակցելով։ Շարժման ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին սատարել ՕԵԿ-ին՝ վստահեցնելով, որ եթե այս քաղաքական ուժի փոխարեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք իրականացներ, օրինակ՝ «Ժառանգություն»-ը, նույն կոչը կրկին կհնչեր։