Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ակցիա Սեւանա լճում՝ դիաբետով հիվանդ երեխաների համար (տեսանյութ)

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները ոճաբան Արամ Նիկոլյանի հետ հագուստի նոր հավաքածու են ստեղծել։ « Երազ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Իմ երազ» բարեգործական միջոցառման շրջանակներում երեխաները նկարներ են պատրաստել, որոնցից լավագույները ոճաբանը դարձրել է հագուստի նախշեր. «Տարբեր թեմաներով էին նկարել, հիմնականում ծաղիկներն էին գերակշռում։ Ստեղծվել է հագուստի 30-ից ավելի նմուշ, որոնք հուլիսի 5-ին, ժամը 15։00-ին կներկայացվեն Սևանա լճում կազմակերպած միջոցառման ընթացքում։ Այնուհետև կկազմակերպվի բարեգործական վաճառք։ Ես նախատեսում եմ հագուստները ցուցադրել նաև իմ սրահում»,- պատմեց ոճաբանը։ «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը նշեց, որ միջոցառման ամբողջ հասույթը տրամադրվելու է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին՝ շաքարաչափերի թեսթ-երիզներ ձեռք բերելու համար։