Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջավախքը կղեկավարեն հայերը՝ Վրաստանի շահերից ելնելով (տեսանյութ)

Քաղաքականություն
jhONI

Հայաբնակ Ջավախքը նոր ղեկավարներ ունի. Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Նինոծմինդա քաղաքում 80 տոկոսով անցել է Գագիկ Կասլյանը, իսկ Ախալքալաքում՝ Էդուարդ Սարգսյանը՝ 60 տոկոս ձայների թվով։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ անգամ ազգությամբ հայ քաղաքապետերից զգալի փոփոխություններ ակնկալել պետք չէ. «Պետք է հասկանալ, որ նրանք կուսակցական են ՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են և կանեն այն, ինչ կբխի կուսակցության շահերից։ Եթե կուսակցության շահերը համընկներ հայ համայնքի շահերին, ապա շատ լավ կլինի, եթե ոչ, ուրեմն կլինի այն, ինչ եղել է այս 20 տարիների ընթացքում».- ասաց վրացագետը։ Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն էր։ Վրաստանի 11 քաղաքներից 4-ն արդեն ունի իր քաղաքապետը, իսկ մնացած քաղաքներում պետք է լինի նաև ընտրություն 2-րդ փուլով, քանի որ թեկնածուները չեն հաղթահարել սահմանված 50 տոկոսի շեմը։ Ընտրությունները նախորդ տարիներից տարբերվել են նաև պասիվությամբ։