Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լվացքը կփրկի՞ Աֆրիկյանների տունը (տեսանյութ)

Քաղաքականություն
10443866_663602677053216_941863961_n

Մեր լվացքը թողեք չորանա. Աֆրիկյանների շենքի ( 19-րդ դարավերջին կառուցված) մոտ մի քանի երիտասարդներ կազմակերպել էին յուրօրինակ ակցիա։ Նրանք լվացք կախեցին շենքից։ «Լվացք փռելը նրա համար է, որ ցույց տանք՝այս շենքն ապրում է, շնչում, մարդիկ կան այստեղ եւ չպետք է մեր հիշողությունը վերացնեն»,–նշեցին երիտասարդները։ Չնայած որ համոզված են՝լվացքը հենց այսօր էլ կհավաքեն, բայց, միեւնույն է, դեռ շատ մարդ կհասցնի տեսնել այն։ Աֆրիկյանների շենքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, և այն գնած կազմակերպությունը` «Միլենիում քոնստրաքշըն» ՍՊԸ-ն պատրաստվում է ապամոնտաժել կառույցը՝ տեղում կառուցել էլիտար շինություն։ Ի դեպ, Աֆրիկյանների միջոցներով է 1911թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երեւան