Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարիայի նախագահը Շանթ Հարությունյանին և Վոլոդյա Ավետիսյանին ճանաչո՞ւմ է քաղբանտարկյալ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
screenshot00003

Այսօր Բաղրամյան 26-ի դիմաց մի քանի քաղաքացի ակցիա էր իրականացնում, բայց ոչ թե ինչպես միշտ բողոքելու ու պահանջելու, այլ շնորհակալություն հայտնելու, Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին։ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը որոշ ժամանակ առաջ նամակ էր գրել Դիդիե Բուրկհալտերին, որպեսզի նա ճանաչի Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, ինչպես նաեւ Վոլոդյա Ավետիսյանին՝ որպես քաղբանտարկյալներ. «Ըստ երեւույթին, պարոն Բուրկհալտերը նամակի իր պատասխանով հաստատել է, որ վերոհիշյալ մարդիկ չափորոշիչներով համապատասխանում են քաղբանտարկյալ կոչվելուն»,- ասաց ակցիայի մասնակից «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը։ «Ա1+»-ի հարցին, թե կքննարկվի՞ այդ հարցը երկու նախագահների զրույցի ժամանակ ու կտրվի՞ արդյոք դրան պաշտոնական լուծում, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Հայաստանում չկա որեւէ մեկը, ով եղել է քաղբանտարկյալ եւ նրան պետությունը ճանաչել է քաղբանտարկյալ։ Ուղղակի մենք արդեն համոզվել ենք, որ Եվրոպայում և հատկապես Շվեյցարիայում կա ղեկավար, ով արժեւորում է ազատությունը եւ մեր կարծիքով՝ նա կարող է այս հարցը բարձրացնել Եվրախորհրդում»։