Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչև վերջ գնալու ենք». տաքսու վարորդներ

Հասարակություն
տաքսի

Տաքսու վարորդները բողոքում են արագաչափերի, ինչպես նաև կայանատեղերի տուգանքներից: Նրանք պահանջում են նվազեցնել տուգանքի չափերը և ամեն չնչին առիթով չտուգանել իրենց: «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ավելի քան 60 տաքսու վարորդ վերջերս հանդիպել է ճանապարհային ոստիկանության պետին. «Մինչև վերջ գնալու ենք, որ եռապատիկ, հնգապատիկ տույժերը ոչ միայն տաքսու վարորդների, այլև բոլոր հայ քաղաքացիների համար համաներում հայտարարեն»: Մյուս վարորդներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ ամեն մի աննշան սխալի համար իրենց տուգանում են. «Գոնե, որ սխալ ենք անում, թող նամակ գա, իմանանք ու էլ չանենք, թե չէ 5000 ամեն սթից բանի համար տուգանում են»: Վարորդներից մեկն էլ եկել էր իր տուգանքներով. «Էս պահին մոտս 14 տուգանք ա, բայց միայն այս ամիս 30 տուգանք են ուղարկել հիմնականում կայանման համար: Ես չեմ վճարելու, պատռում եմ տուգանքները, հո փող չեմ աշխատում, որ իրանց տամ»: