Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը փորձելու է հասկանալ՝ ով ինչպես է հարստացել (տեսանյութ)

Քաղաքականություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

Նոր կառավարության ծրագիրը վատը չէ. Կարծում է գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` այս ծրագրում կան նոր մոտեցումներ, որոնցից մեկը չհիմնավորված հարստացման մասին կետն է. «Այսպիսի հետաքրքիր կետ կա, չհիմնավորված հարստացման հարցը, այսինքն` կառավարությունը հետամուտ է լինելու չհիմնավորված ճանապարհով հարստացման խնդիրերին, այսինքն` փորձելու է հասկանալ, թե ով ինչպես է հարստացել»,- նշեց նա: Գործատուների միության նախագահը նաև կարծիք հայտնեց, որ կառավարության ծրագիրն անցումային բնույթ է կրում, որը մի շարք խնդիրներ է լուծում մինչև 2015 թվականը: